Հայկական արտադրության սննդամթերքը կվաճառվի ռուսական X5 Retail Group ցանցի խանութներում

Հայկական արտադրության սննդամթերքը կվաճառվի ռուսական X5 Retail Group ցանցի խանութներում

PanARMENIAN.Net - X5 Retail Group-ն սննդամթերք կներմուծի Հայաստանից` անմիջապես արտադրողներից: Այդ մասին Պետերբուրգյան տնտեսական համաժողովում հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Շեխտերմանը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ ընկերությունն ապրանքներ է ներկրում ավելի քան 25 երկրից: Հեռանկարում ընկերությունը մտադիր է աշխատել անմիջապես արտադրողների հետ: Այժմ ընկերությունն այդ եղանակով ապրանքներ է գնում Չինաստանի և Սերբիայի արտադրողներից:

Ուղիղ մատակարարումների մասին բանակցություններ են գնում Հայաստանի, Ուզբեկստանի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի երկրների հետ: Դա թույլ կտա կրճատել ծախսերն ու նվազեցնել ապրանքի ինքնարժեքը, ինչը կանդրադառնա նաև սպառողական գնի վրա, հայտնում է rusarminfo-ն:

X5 Retail Group-ը մանրածախ առևտրի ռուսական խոշորագույն ընկերություններից է: Հիմնական սեփականատերը «Ալֆա-գրուպն» է (47,86%): Ընկերությունը «Պյատյոռոչկա», «Պերեկրյոստոկ», «Կարուսել», «էքսպրես-Ռիթեյլ» առևտրային ցանցերի սեփականատերն է: 2016-ին ընկերության հասույթը կազմել է 230,6 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---