Հռոմի պապը`ՀՀ ճանապարհին. Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից «ժողովրդի կամքն է»24 հունիսի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է Tert. am-ը La Stampa-ի վրա հղումով: Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հռոմի պապը սովոր չէ մամուլի ասուլիսներ կազմակերպել թռիչքների ժամանակ և սովորաբար սահմանափակվում է այցի երկրի մասին մի քանի մեկնաբանություններով: Այս անգամ, այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի իրադարձությունները փոխել են այս չգրված կանոնները, և Պապը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Դա եղել է ժողովրդի կամքը»,- հանրաքվեի արդյունքները մեկնաբանել է Պապը։ «Դա բոլորիցս մեծ պատասխանատվություն է պահանջում Միացյալ Թագավորության, ինչպես նաև ողջ եվրոպական մայրցամաքի բնակչության բարօրությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»,- ասել է նա։ Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն: Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին: Ընթերցեք նաև. Հռոմի Պապը Մայր աթոռ Սբ Էջմիածնում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |