«Բորուսիայի» տնօրեն. Մխիթարյանի հարցով վերջնական որոշումը կկայացվի մինչև հուլիսի 4-ը![]() 27 հունիսի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին: «Այս շաբաթվա ընթացքում կգնահատենք իրավիճակը: Ցանկանալի է, որպեսզի ֆուտբոլիստների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն մինչև մարզումների մեկնարկը: Շատ բարդ որոշում է»,- ասել է Վատցկեն, Kicker-ին հղումով գրում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ «Բորուսիան» հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից: «Մանչեսթեր Յունայթեդը» ծանր բանակցությունների արդյունքում գրեթե ավարտին է հասցրել «Պարի-Սեն Ժերմենի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի ու Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը: Ինչպես գրում է The Guardian-ը, ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավարտել երկու խաղացողների գնման գործարքները մինչև հուլիս կամ դրա առաջին օրերի ընթացքում: Երկու խաղացողների գործակալն էլ իտալացի Մինո Ռայոլան է: Մխիթարյանին, ըստ ամենայնի, 4-5 տարվա պայմանագիր կառաջարկվի: Կարդացեք նաև՝ The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |