Reuters. ՀՀ նախագահն իր քաղաքական կարիերան կապում է Ղարաբաղի հարցի կարգավորման հետ

Reuters. ՀՀ նախագահն իր քաղաքական կարիերան կապում է Ղարաբաղի հարցի կարգավորման հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգտակար է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, որոնք նպաստում են լարվածության թուլացմանը մի հակամարտությունում, որը շարունակում է տասնյակ կյանքեր խլել, հայտնում է Reuters-ը:

«Եռակողմ ձևաչափով հանդիպումները դրական դեր են կատարում»,-ասել է Հայաստանի նախագահը Reuters-ին տված հարվազրույցում:

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

«Անշուշտ, իրավիճակը հակամարտության գոտում շատ ավելի հանգիստ է, քան 3 ամիս, 5, 6 ամիս և նույնիսկ 1 տարի առաջ: Երբեմն ադրբեջանական կողմը կրակում է, սակայն հիմնականում փոքր տրամաչափի զինատեսակներից»,-ասել է ՀՀ նախագահը:

Նա նշել է նաև, որ Ռուսաստանում կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ մշակել և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը:

«Սանկտ Պետերբուրգում մենք նաև պայմանավորվել ենք, որ եռաչափ ձևաչափով հանդիպումները կշարունակվեն և կշարունակվի ԵԱՀԿ հովանու ներքո բանակցային գործընթացը»,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը սեփական քաղաքական կարիերան կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «5 ամիս առաջ քչերը կարող էին ենթադրել, որ Դևիդ Քեմերոնը հրաժարական կտա»,-հիշեցրել է Սարգսյանը ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշման հետևանքներից մեկի մասին:

«Սպասենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է ՀՀ նախագահը:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---