Միասնական քննություններ. Ռուսերեն գերազանց ոչ ոք չգիտի, անգլերեն՝ 260 դիմորդ

Միասնական քննություններ. Ռուսերեն գերազանց ոչ ոք չգիտի, անգլերեն՝ 260 դիմորդ

PanARMENIAN.Net - 2016/2017 ուսումնական տարվա 10 առարկայից միասնական քննությունների արդյունքները հայտնի են:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկան հանձնել է 6023 դիմորդ, միջին միավորը կազմել է 13.88, առավելագույն 20 միավոր է ստացել 92 հոգի, կտրվել է 468-ը:

Ռուսաց լեզու է հանձնել 591 դիմորդ, որից 194-ը կտրվել է, 20 ստացող չի եղել, իսկ միջին միավորը կազմել է 9.9:

Անգլերեն լեզու է հանձնել 4.580 դիմորդ, որից 416-ը կտրվել է, 20 միավոր է ստացել 260 հոգի, միջին միավորը՝ 14.18:

«Հայոց պատմություն» առարկայի քննության մասնակցել է 1.362 հոգի, կտրվել է 154-ը, 38 հոգի 20 է ստացել, միջին միավորը կազմել է 13.36:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել էր 128 դիմորդ: Առարկայի միջին միավորը եղել է 14.25: Կտրվել է 12 հոգի, 3 հոգի 20 միավոր է ստացել:

«Աշխարհագրություն» առարայի միասնական քննության մասնակիցների թիվը կազմել է 337 դիմորդ, որից անվաբարար է ստացել 32-ը, իսկ 20 միավոր հավաքել է ընդամենը 5 դիմորդ:

Առարկայի միջին միավորը եղել է 13.67:

Մաթեմատիկա առարկան հանձնել է 5.027 դիմորդ, կտրվել է 674-ը, 31 հոգի 20 միավոր է ստացել, իսկ միջին միավորը կազմել է 11.76:

Քիմիա է հանձնել 10.61 դիմորդ, միջին միավորը կազմել է 13.28, կտրվել է 155-ը, 20 միավոր է ստացել 65 դիմորդ:

Ֆիզիկա առարկայի քննության մասնակցել է 1.770 հոգի, միջին միավորը կազմել է 11.79, կտրվել է 368 մարդ, 20 է ստացել 41-ը:

«Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել է 1290 դիմորդ:Քննությունից կտրվել է 16,43%-ը, իսկ 20 միավոր է ստացել դիմորդներից 77-ը. Միջին միավորը եղել է 13.30:

Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---