ԵԱՀԿ գործող նախագահ. ԼՂ հակամարտությունն էսկալացիայի պոտենցիալ ունի![]() 29 հունիսի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին կայցելի տարածաշրջան՝ ժամանելով Հայաստան: Ապա նա կայցելի Ադրբեջան և Վրաստան: Այցը կկայանա ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և նպատակ ունի նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր մեջ էսկալացիայի պոտենցիալ է պարունակում: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորինս մարել այդ վտանգը՝ հրադադարի, վստահության կառուցման քայլերի և բանակցությունների շուտափույթ մեկնարկի միջոցով»,- Բեռլինում լրագրողներին ասել է նախարարը, հայտնում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Վրաստանում տարածքային հակամարտություններին: Հունիսի 23-ին Բեռլինում Շտայնմայերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ԼՂ հարցով առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու: «Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- մասնավորապես ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |