ԱՄՀ. Նոր հարկային օրինագիծը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը29 հունիսի 2016 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը վստահ է՝ չնայած նոր Հարկային օրենսգրքի նախագիծը սուր քննադատության է ենթարկվում հասարակության բազմաթիվ խմբերի կողմից, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին: Սանչեսն ընդգծել է, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանն ու բնակչության համար ավելի լավ ծառայություններ ապահովելուն: «Այս երկիրը լավ դպրոցի, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի: Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում անի»,- ասել է նա ու հավելել՝ «Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է, չկա կապիտալի ներդրում, չկան ենթակառուցվածքներ: Առանց այս ամենի հնարավոր չէ երկիրը զարգացնել, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Չնայած բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ իշխող Հանրապետականի կոշտ քննադատությանը, Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աղմկահարույց օրինագիծը: Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունել է խորհրդարանի այդ քայլը: ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ ԱԺ-ն այդպիսով մեծ պատասխանատվություն դրսևորեց՝ ցուցաբերելով նաև «այդ կարևոր փաստաթուղթը» քննարկելու պատրաստակամություն: Սանչեսը չի ընդունում քննադատությունը, թե հարկային բեռի ավելացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի, բնակչության սոցիալական վիճակի վրա՝ բարեխիղճ աշխատողին հարկադրելով թաքցնել իրական եկամուտներն ու տեղափոխվել ստվերային դաշտ: Ավելին՝ նա վսատհ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր գործող հարկային «ցաքուցրիվ համակարգն» է այսօր խնդիրներ ստեղծում՝ տնտեսության զարգացման ճանապարհին դառնալով անկայունության և չարաշահումների պատճառ: Ըստ նրա, բյուջեն ամրապնդելուց բացի, խնդրո առարկա փաստաթուղթը նաև կբարելավի հարկային վարչարարությունը, կնպաստի հարկ վճարողների և հավաքողների հարաբերությունների կարգավորմանը՝ նվազեցնելով տեսուչների միջամտությունն ու ստեղծելով ավելի թափանցիկ միջավայր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից |