Պուտինն ու Օլանդը կշարունակեն աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ 1 հուլիսի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեդեկացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի շարունակմանը: Պայմանավորվածությւոն է ձեռք բերվել շարունակել ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այդ կարևոր ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Ընթերցեք նաև.Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |