Չինաստանի հայերը դրամահավաք են կազմակերպել Արցախի համար

Չինաստանի հայերը դրամահավաք են կազմակերպել Արցախի համար

PanARMENIAN.Net - Չինաստանի հայկական համայնքը դրամահավաք է կազմակերպել Արցախին օժանդակելու համար, որի արդյունքում հավաքված գումարը փոխանցվել է Արցախի կառավարության կողմից հաստատված հաշվեհամարին:

Դրամահավաքն անցկացվել է առցանց եղանակով, որին ակտիվորեն մասնակցել են Չինաստանում սովորող հայ ուսանողներն ու համայնքի անդամները:

Չինաստանի Հայկական համայնքն անկախ կազմակերպություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների ամենամյա առցանց գիտաժողովը և այլն:

Արցախի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել0: Ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: «Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում», -ասվում է Արցախի կառավարության պաշտոնական կայքում:

Նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան, SWIFT` ARTSAM22, Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---