Նոր Գյուղը կրկին հրթիռակոծվել է. Զոհեր չկան

Նոր Գյուղը կրկին հրթիռակոծվել է. Զոհեր չկան

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին՝ ժամը3:15-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը:

Բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև եկեղեցու շենքը նյութական վնասներ են կրել: Զոհեր ու վիրավորներ չկան, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ էր դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:

Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---