Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման առաջխաղացման հեռանկարը 2 հուլիսի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման առաջխաղացման հեռանկարը: Հուլիսի 1-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարը` հաշվի առնելով Շտայնմայերի վերջին այցերը Երևան և Բաքու ԵԱՀԿ նախագահի կարգավիճակում: Քննարկվել են նաև ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ, կարծիքներ են փոխանակվել միջազգային հարաբերությունների առանցքային հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել «նորմանդական ձևաչափով» Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը ուկրաինական ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»: «Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Ընթերցեք նաև. ՀՀ նախագահը և ԵԱՀԿ նախագահը կարևորել են Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունների կատարումը Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |