$20 մլն` ՀՀ շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը 8 հուլիսի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) $ 20 մլն կհատկացնի Հայաստանին շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Որոշումն ընդունվել է հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովին, հայտնում է Civilnet-ը: Ծրագիրը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուսետոն Թվիթերում գրառում է արել, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ֆինանսավորում է ստանում: Սոնգդոյում Կանաչ կլիմայի հիմնադրամի հանդիպմանը ութ նոր ծրագրի առաջարկներ են քննարկվել: ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացրած նախագիծը կնպաստի երկրում հանրային և մասնավոր շենքերի էներգախնայողության ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և կիրականացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Հայաստանից այս նախագիծն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որ հաստատվել է խորհրդի կողմից։ Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |