Կիևն առաջարկում է Արևելյան գործընկերության երկրներին միասնական տնտեսական տարածք ստեղծել12 հուլիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության երկրները որոշ ոլորտներում կարող են միասնական տնտեսական տարածք ստեղծել: Այդ մասին հուլիսի 11-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է UNN-ն: «Ես հարց բարձրացրեցի հնարավոր բեղմնավոր բանավեճի մասին` նպատակ ունենալով պարզել թե ինչպես պետք է ընդհանուր տնտեսական տարածք կառուցել»,-ասել է Կլիմկինը: Նա նշել է, որ Արևելյան գործընկերության երկրները հեռանկարային շուկա են եվրոպական ապրանքների համար: Եվրախորհրդի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հավելել է, որ «գործակցության տնտեսական ասպեկտը նշանակալի դեր ունի, և եթե մենք ցանկանում ենք կայունացնել տարածաշրջանը, պետք է ներդրումներ անենք տնտեսական զարգացման մեջ»: «Անդամ 6 երկրի ընդհանուր շուկան մոտ 70 մլն է, դա հսկայական շուկա է և հսկայական հնարավորություն, սակայն, մինչ օրս, հաշվի առնելով նաև եվրոպական շուկան, եվրոպական ապրանքաշրջանառության միայն վեցերորդ մասն է իրականացվում այդ 6 երկրի հետ: Մենք այստեղ մեծ ներուժ ենք տեսնում»,-ասել է եվրահանձնակատարը: Արևելյան գործընկերության նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն միտված է ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: 2014-ին Թբիլիսին, Քիշնևն ու Կիևը ասոցացման մասին համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: Մյուս երկրների հետ ԵՄ-ն որոշել է մշակել գործընկերության անհատական ծրագրեր, որոնք գործակցության նվազ աստիճան են ենթադրում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |