Դեսպան. Միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայումը կարևոր է բանակցությունների հեռանկարի համար12 հուլիսի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ լուծումներ փնտրելու համար: Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Ֆրանսիայում նախապատրաստվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հայտնում է aysor.am-ը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման համար ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել, սակայն հանդիպման օրն ու ամիսը հայտնի չէ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմում, մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ Ֆրանսիան մշտապես աշխատում է։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ մշտապես հետևում է կողմերի քննարկումներին: Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին», - ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան քննարկում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավորությունը՝ որպես հակամարտության կարգավորման հերթական փուլ։ Խոսելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման մասին՝ դեսպանը հայտարարել է, որ այդ հարցում համանախագահները և համանախագահող երկրները տարաձայնություններ չունեն: «Միջադեպերի հետաքննության մեխանզիմներ տեղակայելը կարևոր է բանակցությունների հեռանկարի տեսակետից», - ասաց դեսպանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Վարշավայում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Սարգսյանը և Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ: Ընթերցեք նաև. ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |