Ամերիաբանկը ստացել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակը

Ամերիաբանկը ստացել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ:Մրցանակը Լոնդոնում հանդիսավորությամբ հանձնվել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանին:

Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---