Երևանում կբացվի InterContinental Hotels Group-ի Crowne Plaza հյուրանոցը

Երևանում կբացվի InterContinental Hotels Group-ի Crowne Plaza  հյուրանոցը

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը՝ InterContinental Hotels Group-ը (IHG), հայտարարում է Crowne Plaza Yerevan հյուրանոցի բացման համաձայնագրի ստորագրման մասին: 2015-ին Երևանում Holiday Inn և Holiday Inn Express ապրանքանիշերի ներքո առաջին հյուրանոցների բացման համաձայնագրերից հետո կնքված նոր պայմանագիրը վկայում է տարածաշրջանում IHG-ի առաջարկի ընդարձակման մասին: Հյուրանոցը կբացվի 2018 թվականին՝ Hotel SR LLC ընկերության ղեկավարության ներքո:

Crowne Plaza Yerevan հյուրանոցը տեղակայվելու է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում՝ քաղաքի պատմական կենտրոնի և գործնական շրջանների մոտ:

Հյուրանոցից մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում մայրաքաղաքի հիմնական տեսարժան վայրերը, այդ թվում նաև «Կասկադ» հիանալի ճարտարապետական համալիրը, հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը՝ այցելուների համար միշտ բաց թանգարանով և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Crowne Plaza Yerevan հյուրանոցը գտնվելու է նորակառույց շենքում և հյուրերին առաջարկելու է 98 հյուրանոցային համար, որոնց թվում՝ 2 լյուքս, 12 ակումբային համար և 84 էկոնոմ դասի: Հյուրանոցում գործելու են լոբբի-բար և ռեստորան, որոնք առանձին մուտք են ունենալու գլխավոր փողոցի կողմից: Գործնական հանդիպումների և միջոցառումների համար հյուրերը կարող են օգտվել ընդարձակ կենֆերենց-սրահից (120մ/ք մակերեսով) և բանակցությունների սենյակից, որը նախատեսված է ավելի փոքր խմբերի համար (18մ/ք մակերեսով):

Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթյան երկրներում և Սկանդինավիայում IHG-ի ռազմավարության զարգացման գծով տնօրենը՝ Ալեկսեյ Կորոբկինը նշել է. «Ուրախ ենք Հայաստանի մայրաքաղաքում Crowne Plaza ապրանքանիշը ներկայացնելու և Hotel SR LLC ընկերության հետ համագործակցությունը սկսելու համար: Այս ապրանքանիշի նպատակակետային թիրախը նպատակասլաց և կարիերայով ուղղորդված ճանապարհորդներն են: Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի օգնենք նրանց հաղթահարել մշտապես կատարվող կանչերը և ժամանակակից կյանքի խելահեղ ռիթմը շաբաթը 7 օր ու օրը 24 ժամ ռեժիմով և «միշտ կապի մեջ լինել»՝ ավելի հեշտ դարձնելով գործնական ուղևորությունները»:

Hotel SR LLC-ի տնօրենը՝ Ստանիսլավ Համբարձումյանը, հայտարարել է. «Երևանը օրեցօր ավելի շատ ժողովրդականություն է վայելում հայ և միջազգային ճանապարհորդների մոտ, քաղաքն ավելի ու ավելի շատ հյուրերի է գրավում, որոնք ժամանում են թե գործով, և թե հանգստի համար: Մայրաքաղաքում գործնական կյանքը թափ է հավաքում և հնարավոր չէր պատկերացնել ավելի հարմար ժամանակ Crowne Plaza-ն Երևանում բացելու համար: Մենք վստահ ենք, որ IHG-ի՝ հյուրընկալության ոլորտում ունեցած փորձի, Crowne Plaza ապրանքանիշի ունեցած ուժի և անշարժ գույքի շուկայում կատարած մեր փորձաքննության շնորհիվ կհայտնվի ևս մեկ բարեհաջող նախագիծ»:

Crowne Plaza Yerevan նոր հյուրանոցում գործելու է Crowne Plaza Sleep Advantage ծրագիրը, որն առաջարկում է նորարար ապրանքատեսականի և լուծումներ գիշերային հանգիստ քնի համար՝ հարմարավետ մահճակալներ ու միշտ արագ սպասարկվող հեռախոսազանգեր, որոնք կարթնացնեն հյուրին անհրաժեշտ պահին, ինչպես նաև լինելու են հատուկ «հանգիստ գոտիներով» հարկեր ու արոմաթերապևտիկ միջոցներ:

Crowne Plaza Yerevan-ը կլինի այս ապրանքանիշի տակ գործող վեցերորդ հյուրանոցը Ռուսաստանում, Վրաստանում և ԱՊՀ երկրներում: Այսօր տարածաշրջանում գործում է 23 IHG հյուրանոց, ևս 22-ը նախատեսված են բացման համար: IHG ապրանքանիշերի հյուրանոցները ներկայացված են աշխարհի գրեթե 100 երկրներում և կարող են բավարարել յուրաքանչյուր հյուրի պահանջները՝ անկախ նրանից, թե դա կարճ ուղևորություն է, գործուղում, ընտանեկան տոնակատարություն, թե ձեր երազած ճանապարհորդությունը: IHG-ի բոլոր հյուրանոցներում գործում է IHG Rewards Club ծրագիրը՝ հյուրանոցների բնագավառում հյուրերի ներգրավվածության առաջին և ամենախոշոր ծրագիրը, որն ունի ավելի քան 94 միլիոն մասնակից ողջ աշխարհով մեկ:

Crowne Plaza Hotels & Resorts (Crowne Plaza հյուրանոցներ և հանգստյան տներ)- աշխարհում պրեմիում դասի ամենախոշոր հյուրանոցային ապրանքանիշերից մեկը. ավելի քան 404 հյուրանոց 63 երկրներում, որոնք տեղակայված են հիմնական քաղաքների կենտրոններում, հանգուցային քաղաքներում ու հանգստավայրերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---