Բուլղարիան դիտարկում է իրանական գազը ՀՀ և Վրաստանի տարածքով ներմուծելու հնարավորությունը

Բուլղարիան դիտարկում է իրանական գազը ՀՀ և Վրաստանի տարածքով ներմուծելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն Իրան այցի շրջանակում, հայտնում է Natural Gas Europe-ը:

Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային նոր միջանցքի հարցը շուտով կքննարկվի փորձագետների խորհրդակցությանը, որը տեղի կունենա Սոֆիայում, ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Բուլղարիայի վարչապետ Բոյկոյի Իրան այցի շրջանակում էներգետիկայի նախարար Տեմենժուկա Պետկովան էներգետիկայի, մասնավորապես, բնական գազի ոլորտում, երկկողմ գործակցության խորացման հնարավորություններն է քննարկել իրանցի իր գործընկեր Բիժան Նամդար Զանգանեի հետ:

Զանգանեն նշել է, որ Բուլղարիան գործընկեր է Իրանի համար, դարպասներ իրանական էներգառեսուրսները եվրոպական շուկա դուրս բերելու համար:

Իրանն այժմ աշխատում է առաջիկա 4 տարվա գերակա ուղղությունների ծրագրի մշակման վրա, այդ թվում Պարսից ծոցից խտացված բնական գազ արտահանելու ծրագրի վրա: Թուրքիան ևս համարվում է դեպի Բուլղարիա իրանական գազի տարանցման տարբերակներից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---