Հալեպում հայ պատանի է զոհվել

Հալեպում հայ պատանի է զոհվել

PanARMENIAN.Net - Հալեպում Գրիգոր Մինասյան անունով պատանի է զոհվել: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Մինասյանը զոհվել է իր բնակարանում՝ դրսում ահաբեկիչների կրակոցներից:

Նրա հոգեհանգիստն ու թաղումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:

«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

Հուլիսի 13-ին Հալեպի Վիլլաներ թաղամասում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռ են արձակել, ինչի հետևանքով բնակարանը քանդվել է, իսկ եկեղեցին չի վնասվել:

Ջարդվել են միայն եկեղեցու ապակիները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---