ՀՀ-ում նախատեսվում է 30 մՎտ հզորությամբ երկրաջերմային կայան կառուցել19 հուլիսի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Քարքարի երկրաջերմային կայանի կառուցման նպատակով իրականացվող հորատման աշխատանքները։ Կատարված երկրաբանական հետազոտությունների արդյունքների հաստատման դեպքում նախատեսվում է այստեղ կառուցել 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայան, որը կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Հորատման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի ներդրումային հիմնադրամի տրամադրած 9 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով և կառավարության շուրջ 2 մլն դոլար համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է երեք հորատանցքների փորում, որոնց խորությունը կհասնի 1,5 հազար մետրի։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։ Ըստ այդմ, կհայտարարվի միջազգային մրցույթ՝ կայանի կառուցման նպատակով ներդրողներ գտնելու համար։ Առաջնայնությունը կտրվի նվազագույն սակագին առաջարկող մասնակցին։ Կայանի կառուցումը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։ Որպես այդպիսին, այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր, հայտնում է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարության կարևոր նպատակն է ավելացնել երկրի կախվածությունը մաքուր, երկրի ներսում արտադրվող վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից: Այդ նպատակի իրագործման հիմնական ուղղություններից մեկը երկրաջերմային էներգիան է: Քարքարի տեղանքի երկրաջերմային ներուժն ուսումնասիրվում է սկսած 1932թ.։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղանքում առկա է երկրաջերմային արդյունավետ ռեսուրս։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |