Փաշինյանը Ենիգոմշյանին է հանձնել Խորենացի փողոցում հանրահավաքի ղեկավարությունը23 հուլիսի 2016 - 22:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնել է Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքը կառավարելու իրավասությունը «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին: «Այսօր հարց է հնչում՝ ինչի՞ է պետք ոչ բռնի պայքարի կարգախոսը: Պատասխանում եմ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու միակ ճանապարհը ժողովրդի կամարտահայտությունն էր: Մեր նպատակն էր ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ գան կանանց և երեխաների հետ, և ես եկել եմ իմ կնոջ և որդու հետ, քանի որ իմացել եմ, որ սա քաղաքական պայքարի հարթակ է», - նշել է Փաշինյանը: «Իմ կողմից շատ սիրված Վարուժան Ավետիսյանն այսօր ուղիղ եթերում ասում է՝ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն է տաքացնում: Ուրեմն, ամսի 20-ին երբ ինչ-որ մարդիկ ուզում էին՝ արյուն հղվի, ուզում էին ձեռքե՞ր տաքացնել», - նշել է պատգամավորը: «Ինձ մեղադրում են, որ զբաղվում եմ իմ անձնական PR-ով, կուսակցական PR-ով և սեփականացրել եմ գործընթացը... Թող որևէ մեկը չմտածի, որ ես կամ «Քաղաքացիական պայմաանգիրը» լիդերության կռիվ կանենք»,- ասել է Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ու իջել ամբիոնից՝ միանալով հավաքված ժողովրդին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |