Գյումրիում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել30 հուլիսի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի երեկոյան հերթական հավաքի ժամանակ Գյումրու «Մուշի» ու «Կումայրի» բաժիններ են բերման ենթարկվել քաղաքացիներ: Ըստ ականատեսների՝ գյումրեցիները հավաքվել էին Թատերական հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելու մայրաքաղաքում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին, հաղորդում է Sputnik Արմենիան։ Թատերական հրապարակում հանկարծակի հայտնված երիտասարդները փորձել են խոչընդոտել խաղաղ հավաքը՝ վիրավորելով քաղաքացիներին: Հավաքի մասնակիցները դիմել են ոստիկանությանը, բայց, չստանալով արձագանք, ի նշան բողոքի փակել են Սայաթ-Նովա փողոցը, որից հետո տարածքում ոստիկանությունը ուժեր կենտրոնացնելով՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ: Ոստիկանության «Կումայրի» բաժնում քաղաքացիներն ազատ են արձակվել 23:30-ից սկսած. ազատ արձակվածների թվում են եղել Ղարիբ Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը, Գագո Ներսիսյանը, Տիգրան Պետրոսյանը: Ավելի ուշ «Մուշի» բաժնից ազատ են արձակել Կարեն Ավագյանին, Սերյան Մարտիրոսյանին (Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար), Սևակ Խաչատրյանին, Եղիշե Շարյանին, Վարդան Եղիազարյանին, Հայկ Խառատյանին: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: ՄԻՊ. Ոստիկանների կողմից բռնությունների ահազանգերով անհրաժեշտ է քրեական հետապնդում սկսել Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված) Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն |