Սեֆիլյան. Զենքը վայր դնելը հնարավոր է իմ՝ «Սասնա ծռերի» ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո30 հուլիսի 2016 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանը» տարածել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի նամակը՝ Էրեբունու ՊՊԾ գրավված գնդի շուրջ զարգացումների վերաբերյալ: «Անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ: Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը», - նշվում է հաղորդագրությունում: «Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը: Հակառակ այս ամենի, ինչպես նաև՝ հակառակ ռեժիմի կողմից Սասնա Ծռերի և հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը: Եվ ուրեմն, այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա», - ասվում է հողորդագրությունում: Հուլիսի 17-ի՝ Էրեբունու գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |