2007 թվականի սկզբից ի վեր ռուսական ռազմակայանի գույքով երկրորդ շարասյունն է Վրաստանից մեկնել Հայաստան19 ապրիլի 2007 - 13:37 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի սկզբից ի վեր Ախալքալաքի ռուսական 52-րդ ռազմակայանի գույքով երկրորդ շարասյունն է Վրաստանից մեկնել Հայաստան: Շարասյան կազմում են 10 ԿամԱզ ավտոմեքենաներ: Ռազմակայանի գույքը կտեղափոխվի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան: Ընդամենը Ախալքալաքից նախատեսվում է դուրս բերել վեց ավտոշարասյուն: Բացի այդ, Վրաստանից Ռուսաստան եւ Հայաստան կմեկնեն 19 երկաթուղային շարասյուններ ռուսական ռազմակայանների զենքով, տեխնիկայով եւ գույքով: Սպառազինության, տեխնիկայի եւ զինծառայողների դուրս բերումը եւ Ախալքալաքի ու Բաթումի ռուսական ռազմակայանների լիովին ապամոնտաժումն իրականացվում է Վրաստանում տեղակայված Ռուսաստանի Զինված ուժերի խմբավորման ռազմակայանների եւ այլ ռազմական օբյեկտների ժամանակավոր գործունեության կարգի, ժամկետների եւ դուրս բերման մասին վրաց-ռուսական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարություների կողմից 2006 թվականի մարտի 31-ին Սոչիում: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության համաձայն Ախալքալաքի ռազմակայանը պետք է փակվի մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ Բաթումի ռազմակայանը` մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը, հաղորդում է «Ռոսիյսկի միրոտվորեց» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |