ՕՄՕՆ-ի վետերանները հատուկ գումարտակ են ստեղծում՝ սահմանները պաշտպանելու համար11 օգոստոսի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Սահմանները պաշտպանելու և Հայոց բանակին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմավորվում է պայմանագրային գումարտակ: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) -ի վետերանների խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ-ի հետ կազմավորելու այդպիսի՝ կամավոր հիմունքներով և կանոնավոր վարձատրվող առանձնակի գումարտակ: «Բարձր աշխատավարձ, լավ սոցիալական փաթեթ, ամբողջ ծառայության ընթացքը համարվում է իրական զինվորական ծառայություն և ստաժ: Նախկինում ունեցած զինվորական կոչումները, եթե կան՝ պահպանվում են և օրինական կարգով աճում: Գումարտակի հրամանատարությունը և հիմնական կորիզը բոլորը հատուկ նշանակության ստորաբաժանումների պատերազմ անցած մարտական սպաներ են», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանը: Նա հայտնել է, որ Գումարտակի անձնակազմը համալրելու համար պահանջվում են տարբեր զինվորական մասնագիտությունների տիրապետող մարդիկ, առանց տարիքային սահմանափակման՝ հրաձիգներ, վարորդներ, հետախույզներ, դիպուկահարներ, գնդացրորդեր, նռնականետորդներ, սակրավորներ, բուժակներ, բժիշկներ և այլն: «Իհարկե անդամագրվել կարող են միայն այն անձիք, ովքեր կհամապատասխանեն որոշակի ֆիզիկական և բարոյական չափանիշների, ինչը կորոշվի մեր հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի ընթացքում:Անդամագրվելու համար կարող եք իմ անձնական էջում կապնվել ինձ հետ, կամ այցելել Մոսկովյան 5 հասցեում գտնվող մեր գրասենյակ՝ Ազարյանի սպորտդպրոցի հարևանությամբ», - գրել է Պապիկյանը: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանն ավելի քան 300 մարտական կորուստ է ունեցել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |