ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը` «Բանակային միջազգային խաղերի» լավագույն հետախույզ16 օգոստոսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում տեղի է ունեցել «Բանակային միջազգային խաղերի» հաղթողների պարգևատրման արարողությունը: Լավագույն հետախույզ է ճանաչվել ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը, որին արժեքավոր պարգևը հանձնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն, հայտնում է Ռազմ.ինֆո-ն: Հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն էին: Խաղերի շրջանակներում օգոստոսի 13-ին անցկավել է նաև տանկային բիաթլոնի եզրափակիչը, որտեղ հաղթող է խանաչվել Ռուսաստանի հավաքականը: երկրորդ և երրրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Լավագույն քառյակը եզրափակել է Բելառուսի հավաքականը: Նշենք, որ ՀՀ ԶՈւ տանկիստները հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և անցել կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 12 հավաքականների մեջ զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը և դուրս մնացել եզրափակչից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |