Փաստաբանը կպահանջի Միրոնովի գործով հարցում անել ԱՄՆ 1 սեպտեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ հարցումով ձերբակալված և հետո ազատ արձակված ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանությունը կդիմի ՌԴ գլխավոր դատախազություն` ԱՄՆ-ից գործի նյութերը պահանջելու հարցումով: Այդ մասին հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը: «Ըստ օրենսդրության, եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգել փաստերը: Մենք կպահանջենք, որպեսզի դատախազությունը կատարի իր անմիջական պարտավորություններն ու արդարադատության նախարարությունից խնդրի իր պաշտպանյալին առնչվող նյութերը»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է: Ընթերցեք նաև. Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել Photo: РИА Новости Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |