«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանն արդեն 6 օր է ինչ հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը հաստատել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից պահանջում է «Սասնա ծռեր» խմբի հրազենային վիրավորում ստացած մյուս անդամներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին տեսակցելու է իր վստահորդի հետ ու փորձելու ճշտել, թե կոնկրետ որ վիրավորներին նկատի ունի Բարսեղյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից փոխանցել են՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---