Ստեփանավանում կարկուտ է տեղացել. Հիդրոմետի կողմից պաշտպանված տարածք չէ

Ստեփանավանում կարկուտ է տեղացել. Հիդրոմետի կողմից պաշտպանված տարածք չէ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:50-ից մինչև ժամը 01:34-ը թվով 76 հակակարկտային կայանքից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ առաջին կարգի, 4 ամպ երկրորդ կարգի և 1 ամպ երրորդ կարգի: Կատարվել է 8746 կրակոց:

Դիտարկվող տարածքում Լոռու մարզի Ստեփանավանում տեղացել է կարկուտ, որը չի պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:

Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 23 կայանքից Լոռու մարզի Ամրակից, Լեջան, Գյուլագարակ, Գարգառ, Յաղդան, Վարդաբլուր, Կողես, Կարմիր Աղեկի, Արևածագ, Մղարթ, Ծաթեր, Կուրթան և Դսեղ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 1316 կրակոց:

Սեպտեմբերի 5-ին հակակարկտային 6 կայանքից Շիրակի մարզի Ախուրյան, Կամո, Հացիկ և Մայիսյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, կատարվել է 535 կրակոց: Նույն օրը հակակարկտային 2 կայանքից Լոռու մարզի Մեդովկա համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

Նույն օրը հակակարկտային 26 կայանքից Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Բասեն, Բայանդուր, Հայկավան, Հացիկ, Մայիսյան, Մեղրաշեն, Ոսկեհասկ, Փանիկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3.695 կրակոց: Հակակարկտային 19 կայանքներից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Ամրակից, Յաղդան, Կողես, Հագվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ, Կարմիր Աղեկի, Ծաթեր և Մղարթ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3000 կրակոց:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---