ՀԱՊԿ-ը կգլխավորի ՀՀ ներկայացուցիչը. Նշանակումը՝ հոկտեմբերի 14-ին

ՀԱՊԿ-ը կգլխավորի ՀՀ ներկայացուցիչը. Նշանակումը՝ հոկտեմբերի 14-ին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Իմ հետնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի ներկայացուցիչը, կոնկրետ ով, հիմա չեմ կարող ասել…Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ՀԱԽ նիստում»,-ասել է Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ասվում է նաև, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը համաձայնեցրել է Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգը, որն անցնելու է նախագահների մակարդակով:

Նիստն անցել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

Դեռևս 2015-ի դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին պետք է որոշվի, թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային: «Ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, համենայն դեպս՝ սա տրամաբանական է», - ասել էր ՌԴ նախագահի օգնականը:

ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---