ՀՀ շուրջ քննարկումներ՝ Վաշինգտոնում. «Հայաստանը խոցելի իրավիճակում է ՌԴ ճնշումների պատճառով»

ՀՀ շուրջ  քննարկումներ՝ Վաշինգտոնում. «Հայաստանը խոցելի իրավիճակում է ՌԴ ճնշումների պատճառով»

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության և ազատ տնտեսության կառուցման գործում: Այս մասին հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության և ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի շահերից.

«Ժողովրդավար պետությունները Միացյալ Նահանգների ավելի լավ բարեկամներն են դառնում, քան միապետական համակարգերը: Դրանից բացի, քիչ հավանական է, որ առավել ժողովրդավար Հայաստանը կամ Վրաստանը Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվեն», - մեջբերում է Ամերիկայի Ձայնը:

Վերլուծաբանի խոսքով, ներկայում Հայաստանը գտնվում է շատ խոցելի իրավիճակում հենց Ռուսաստանի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումների պատճառով:

«Հայաստանի դեպքում, Ռուսաստանի ռազմական շահերը նախատեսում են Ղարաբաղում ստեղծված փակուղու հավերժացում ՝ Հայաստանը մշտապես կախյալ թողնելով Ռուսաստանից: Խոսակցություններ կան նաև նույն նպատակով հակամարտության տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ», - ասել է նա:

Նովոյի խոսքով, Ռուսաստանի կախվածության տակ մնալու խնդիրը ոչ միայն ռազմական այլև՝ ներքաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որը կարծես թե սկսում է ընթանալ Բելառուսի և Ղազախստանի ճանապարհով.

«Հայաստանը միացել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը՝ կրելով բազմաթիվ տնտեսական կորուստներ: Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել երկու անգամ՝ վիճելի ընտրությունների միջոցով, 2015-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացրել՝ Հայաստանը նախագահականից խորհրդարանական պետություն դարձնելով: Այս դեպքում Սարգսյանը ցանկության դեպքում կարող է շարունակել կառավարել որպես վարչապետ՝ հինգ տարի անց կրկին դառնալով նախագահ. Անել հենց այն, ինչ արեց Վլադիմիր Պուտինը»:

Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաև փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երևանին ոչ միայն ռազմական և քաղաքական, այլև՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:

Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, Էնդրյու Նովոն նշել է, որ, դրանցից հիմնականում շահում է ռուսական կողմը.

Քննարկումներին մասնակցող մեկ այլ վերլուծաբան, փորձառու դիվանագետ դեսպան Ջոն Հերբստը, ով այժմ Ատլանտյան խորհրդի վերլուծաբան է, նշել է, որ Խորհրդային Միությունում Հայաստանը հայտնի էր որպես առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոններից մեկը, իսկ Հայկական ռադիոն խորհրդային իրականության պայմաններում ազատ մտքի և հումորի խորհրդանիշն էր դարձել: Այնուամենայնիվ, Հայաստանին չհաջողվեց կրկնել, օրինակ, Մերձբալթյան երկրների հաջող փորձը.

«Հայաստանը երևի թե Միացյալ Նահանգների համար նախկին խորհրդային պետություններից ամենամեծ հիասթափությունը դարձավ»:

Դեսպանի կարծիքով, Հայաստանի հաջողությունները խոչընդոտել էր ղարաբաղյան հակամարտության առկայությունը, որը թույլ չտվեց երկրին լիարժեքորեն ինտեգրվել տարածաշրջանային բոլոր զարգացումների մեջ: Ջոն Հերբստի խոսքով, իրավիճակը հնարավոր է կտրուկ բարելավել երկրի ներսում ժողովրդավարության և ազատ շուկայի զարգացման և ղարաբաղյան հիմնախնդրի փոխզիջումային կարգավորման ճանապարհով.

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու որակյալ կառավարմանը, ապա դեսպան Հերբսթի կարծիքով այդ երկուսը փոխկապակցված են և չեն կարող հաջող գործել առանձին:

Անդրադառնալով քննարկումներին, միջոցառման կազմակերպիչ, Policy Forum Armenia կազմակերպության ղեկավար Դավիթ Գրիգորյանը նշել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված համակարգը չի կարող երկար գոյատևել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---