ՀՀ-ն Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման աշխատանքների համաձայնագիր է կնքել

ՀՀ-ն Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման աշխատանքների համաձայնագիր է կնքել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գրասենյակում ստորագրվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համար մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների իրականացման մասին ՀՀ Կառավարության և հանձնաժողովի միջև համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրեցին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Լասինա Զերբոն:

Համաձայնագիրը նպաստելու է ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև գործակցության հետագա զարգացմանը՝ միջազգային դիտարկումների իրականացման շրջանակում: Այն ներառում է Գառնիում տեղակայված դիտարկման կայանի գործունեությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի կառավարմանը, պահեստամասերի և սարքավորումների դյուրացված ներկրմանը, ինչպես նաև կայանի ֆիզիկական անվտանգությանն առնչվող խնդիրների կարգավորումը: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել սեյսմիկ իրավիճակի դիտարկում, ինչպես նաև կիրառելի է գիտական և քաղաքացիական այլ նպատակների իրականացման համար:

Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես, կարևորել է Գառնիում տեղակայված դիտարկման կայանին ցուցաբերվող մշտական աջակցությունը, որն արտահայտվում է ինչպես համապատասխան արդիական սարքավորումների տրամադրմամբ, այնպես էլ՝ փորձագիտական և խորհրդատվական աջակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---