Առաջատար հայագետները կմասնակցեն միջազգային գիտաժողովին Մոսկվայում 8 սեպտեմբերի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում կանցկացվի «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողով: 2016-ի սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համակողմանիորեն քննարկել աշխարհի տարբեր ժողովուրդների հետ հայության շփման պատմական փորձը, ինչպես նաեւ անդրադառնալ այն դերին, որը հայկական սփյուռքը կատարել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատմության մեջ։ Առաջին անգամ այս թեմային անդրադարձ կարվի ակադեմիական եւ համալսարանական մակարդակով՝ միավորելով գիտաճյուղի առաջատար մասնագետներին Մոսկվայի համալսարանի եւ դրա պատմության ֆակուլտետի հենքի վրա։ Միջոցառմանը կմասնակցի հայագիտության եւ հարակից ճյուղերի ավելի քան 100 մասնագետ աշխարհի 16 երկրի մոտ 50 քաղաքից: Նրանց թվում՝ նշանավոր պատմաբաններ Սերգեյ Կարպովը (Ռուսաստան, Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Ժերար Դեդեյանը (Ֆրանսիա, Պոլ Վալերի Մոնպելյեի անվան համալսարան), Ռայմոն Գեւորգյանը (Ֆրանսիա, Սեն-Դենիի Փարիզ VIII համալսարան), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Սեպուհ Ասլանյանը (ԱՄՆ, Կալիֆորնիայի UCLA համալսարան) եւ ուրիշներ։ Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական ճակատագրերը X–XXI դդ., ռուսահայ սփյուռքի պատմություն, հայկական սփյուռքն աշխարհում, Հայաստանի ու հայկական սփյուռքի արվեստն ու մշակույթը, աղբյուրագիտության եւ պատմագրության հիմնահարցեր։ Գիտաժողովը նախաձեռնել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը եւ Սփյուռքի պատմության գիտահետազոտական կենտրոնը՝ «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է 100LIVES նախագիծը, որը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մի մասն է։ Գիտաժողովի անցկացմանն աջակցել են նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանասիրական գիտությունների բաժինը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական Էրմիտաժը, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, Արեւելքի պետական թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, ինչպես նաեւ՝ ՌԴ Մշակույթի նախարարության արվեստագիտության պետական ինստիտուտը, Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի Հումանիտար եւ սոցիալական գիտությունների ֆակուլտետը, Ազգային հետազոտական միջուկային համալսարանի մշակութապատմական «Մեր ժառանգությունը» կենտրոնը: Գիտաժողովի շրջանակում թանգարանային ցուցադրություն կլինի, այդ թվում՝ պատմա-վավերագրական հատուկ ցուցադրություն. «Հոկտեմբերի գվարդիականը. Պ.Գ. Հարությունյանց (1892–1938)», վավերագրական գրքերի հատուկ ցուցադրություն «Հայաստան. պատմական ուղի» եւ Հայաստանի էթնիկ ժառանգության ցուցանմուշներ՝ Արեւելքի պետական թանգարանից: Գիտաժողովի աշխատանքային լեզուներ. ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Հավատարմագրման համար պետք է դիմել Aniv.conference@gmail.com հասցեով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա |