Սարի թաղում անկարգությունների դեպքով մեղադրյալ Ղումաշյանն ազատվել է կալանքից

Սարի թաղում անկարգությունների դեպքով  մեղադրյալ  Ղումաշյանն ազատվել է կալանքից

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքովմեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է՝ նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Ղումաշյանը կալանքից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ սեպտեմբերի 14-ի որոշմամբ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Սարի թաղի դեպքերով մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---