Դատարանը մերժել է «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 15-ին մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանական կողմի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Tert.am-ը Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի վրա հղումով:

Իսկ քանի դեռ միջնորդությունը քննվում էր, նրա մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միջնորդությանն առարկած քննիչն անհեթեթ պատճառաբանություն է բերել, թե, հնարավոր է, որ Արամ Մանուկյանն ազատության մեջ լինելով նոր հանցագործություն կատարի՝ հորն ազատելու համար:

Մինչդեռ պաշտպանական կողմն իր միջնորդության մեջ նշել էր, որ Արամ Մանուկյանը՝ առողջական լուրջ խնդիրներ ունի, քայլում է հենակներով (նա ծունկը դեռևս չի կարողանում ծալել), գտնվում է ՔԿՀ-ի հիվանդանոցում, բնութագրվում է դրական, ուսանող է, ունի մշտական բնակություն:

Նաև ներկայացվել է այն փաստարկը, որ Պավել Մանուկյանը նրա հայրն է և գտնվում է կալանավայրում, հետևաբար, սա նույնպես երաշխիք է, որ նա չի խուսափի նախաքննությունից:

Ինեսսա Պետրոսյանը հավելել է, որ միջնորդության քննարկման ժամանակ քննիչը ստիպված է եղել ընդունել, որ նրանք գտնվում են կալանավայրում՝ իրենց քաղաքական հայացքների համար:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---