Թումո ամառային ճամբարին 178 պատանի է մասնակցել՝ 20 երկրից20 սեպտեմբերի 2016 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Արդեն չորորդ տարին է, ինչ ամբողջ աշխարհից Հայաստանում հավաքված պատանիներ մասնակցում են Թումո ամառային ճամբարին: 2016-ին ճամբարին մասնակցել է 178 պատանի Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ընդհանուր առմամաբ 20 երկրից` ներառյալ Հայաստանը: Ճամբարի 12-18 տարեկան մասնակիցները Երևանում անցկացրել են մեկից մինչև վեց շաբաթ ու մասնակցել Թումոյի կրթական ծրագրին` ստանալով հմտություններ ֆիլմարտադրության, անիմացիայի, կայքերի մշակման, խաղերի ստեղծման ու բազմաթիվ այլ բնագավառներում: Ճամբարականները նաև պտտվել են Հայաստանի տարբեր անկյուններով, թանգարաններ այցելեցին ու մասնակցեցին ընկերական սպորտային մրցումների: 2016-ին ճամբարի վեց շաբաթներին մասնակցած երեք պատանին ամեն շաբաթ ձեռք բերեցին ավելի խորը հմտություններ ու փորձ ընտրված ոլորտներում: Հայաստանի տարբեր շրջաններից եկած ուսանողների համար ճամբարը հիանալի հնարավորություն էր օգտվել Թումոյի կրթական համակարգից: Սակայն իրենց ձեռքբերածը չսահմանափակվեց այդ մեկ կամ մի քանի շաբաթներով: Ալավերդիից 15 տարեկան Սոնա Շահվերդյանը ճամբարի ընթացքում կենտրոնացավ լուսանկարչության և 3D մոդելավորման վրա, բայց իր ստացածը միայն դա չէր. «Թումոն ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է շարունակել սովորել: Դա մշտական ընթացք է, ու դու երբեք չես ունենա բավարար գիտելիքներ, ուղղակի պիտի պատրաստ լինես ավելին սովորել»: Սոնան ու Հայաստանի ու Արցախի շրջանների մնացած ճամբարականները մասնակցեցին Թումոյի կրթական ծրագրին մի շարք անձանց ու կազմակերպությունների շնորհիվ: Դրանցից էին Իրեն Գյուլնազարյանի անվան կրթական հիմնադրամը, HSBC բանկը, Ինգո Արմենիան, IDeA հիմնադրամը և այլ հովանավորներ: Այս նվիրատվությունների արդյունքում ճամբարին մասնակցեց 43 պատանի: Հովանավորված պատանիները ոչ միայն Հայաստանից էին: Սփյուռքի մի շարք անձիք ու կազմակերպությունները դրամահավաքներ կազմակերպեցին, որոնց արդյունքում Հայաստան և Թումո եկան նաև ուսանողներ Եգիպտոսից, Ստամբուլից և Կալկաթայից: Բոստոնցի 16 տարեկան Արամ Ֆեստեկջյանը ճամբարին մասնակցեց երեք շաբաթ ու կենտրոնացավ նկարչության և ռոբոտաշինության վրա: «Թումոյում անցկացրած երեք շաբաթները իսկապես լայնացրին իմ պատկերացումները: Առաջ ինձ թվում էր, որ նկարելը միայն թուղթ ու մատիտով է լինում: Նկարչական պլանշետին ծանոթանալուց հետո իմ պատկերացումները մասին փոխվեցին»: Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |