Գյումրիի կենտրոնական հրապարակում անկախության օրվա միջոցառումները կասեցվել են

Գյումրիի կենտրոնական հրապարակում անկախության օրվա միջոցառումները կասեցվել են

PanARMENIAN.Net - Գյումրիի Վարդանանց հրապարակում սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են հայտարարվել:

Համապատասխան հաղորդագրություն է տարածել Գյումրիի քաղաքապետարանը:

Սեպտեմբերի 20-ին հրազենային կրակոցից մահացել էր Գյումրիի քաղաքպետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդի Արշակ Գրիգորյանը:Իրավապահները դիտարկում են ինքնասպանության վարկածը:

Գյումրիում կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերը հայտարարել են քարոզարշավը կասեցնելու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---