Վարչապետ. Մենք պատմության քննությունը բռնած պետություն ենք

Վարչապետ. Մենք պատմության քննությունը բռնած պետություն ենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը նշել է՝ այսօր մենք նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը:

«Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։ Այսօր, շնորհավորելով բոլորիս, որպես անկախ Հայաստանի կառավարության ղեկավար՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում անկախության համար մարտնչած և անկախության քսանհինգամյա պատմությունը կերտած հերոսների առջև:

Մենք այլևս պատմության քննությունը բռնած պետություն ենք և ունենք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները, ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները: Կրկին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:

Կարդացեք նաև՝Անկախ Հայաստանը 25 տարեկան է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---