Վերաթողարկվել է 25 տարի առաջ լույս տեսած «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը21 սեպտեմբերի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30.000 օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվական այս ակցիային միացել և թերթերի օրինակները տարածվում են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացած մյուս հասարակական կազմակերպությունները՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում», «Գեղարեգ» կրթամշակութային, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոններն ու նրանց կամավորները, ուսանողական խորհուրդները, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորապես, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն թերթի օրինակները տարածում է Լոռու մարզում և այլն։ Դրանք մարդկանց են փոխանցվում տարբեր ֆլեշմոբերի միջոցով, մարդաշատ վայրերում, տոնական միջոցառումների ժամանակ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |