2017-ից կձևավորվի ԵԱՏՄ թվային հարթակը. Էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն22 սեպտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ: ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացում են, որ Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն էլ հայտնել է, որ ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար»։ Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |