Microsoft-ն ու Disney-ը միացել են Twitter-ի համար մրցավազքին![]() 27 սեպտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft կորպորացիան հավակնում է գնել Twitter միկրոբլոգերի ցանցը: 2016-ի ամռանը Microsoft-ն արդեն նման գործարք կատարել է` $26,2 միլիարդով ձեռք բերելով LinkedIn սոցցանցը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան CNBC-ի վրա հղումով: The Walt Disney Company-ին ևս հայտնել է Twitter-ը գնելու մտադրության մասին: Միկրոբլոգերի հայտնի ցանցը կարող է վաճառվել առաջիկա 35-40 օրում: Facebook սոցցանցն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված չէ Twitter-ի գնումով: Ավելի վաղ Twitter-ը գնելու մտադրության մասին հայտնել էին Google և Salesforce ընկերությունները: Գործարքի արժեքը կարող է հասնել ավելի քան $16 մլրդ: Twitter-ի գնման մասին լուրեր են շրջանառվում 2015-ի կեսից սկսած: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միկրոբլոգերի Twitter ծառայությունը չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում` հաշվառման ենթակա նիշերից հանելով լրացուցիչ մեդիաֆայլերը: Ընթերցեք նաև. Twitter-ը սեպտեմբերի 19-ից չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |