Նախարար. Մենաշնորհների դեմ պայքարը կլինի նոր կառավարության օրակարգում

Նախարար. Մենաշնորհների դեմ պայքարը կլինի նոր կառավարության օրակարգում

PanARMENIAN.Net - Մենաշնորհների դեմ պայքարը նոր կառավարութան օրակարգում է: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը:

«Դա միշտ ակտուալ է, սակայն ես կանդրադառնամ այդ թեմային մեկ ամսից, երբ նոր կառավարությունը ներկայացնի իր մոտեցումներն ու լուծումները»,-ասել է Կարայանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նա եղել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալը, որի անունը կապում են մենաշնորհների հետ` Կարայանը նշել է, որ եղել է ֆինանսների փոխնախարարը, ոչ թե Գագիկ Խաչատրյանի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվելու շանս չունի առանց ստվերային հատվածի կրճատման: Ըստ նրա, փոփոխությունները հարկային օրենսդրությունում կամ այլ ոլորտներում չեն կարող լիովին վերականգնել տնտեսությունը և ապահովել նրա զարգացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---