Բորդյուժան ողջունել է ՀՀ և Բելառուսի՝ Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելը

Բորդյուժան ողջունել է ՀՀ և Բելառուսի՝ Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ողջունել է Հայաստանի ու Բելառուսի մասնակցությունը Սիրիայի Արաբական պետությանը միջազգային հումանիտար օգնության տրամադրման գործում, գրում է Panorama.am-ը:

ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերջին օրերեին Բելառուսը Սիրիա է ուղարկել 45 տոննա հումանիտար բեռ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սիրիա է ուղարկվել 40 տոննա մարդասիրական օգնություն. դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սնունդ, հագուստ, դեղորայք: Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Սիրիա էր ժամանել ժամանել հոկտեմբերի 3-ին։

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից հումանիտար օգնությամբ 2-րդ օդանավը ուղևորվել է Սիրիա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---