Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման համար

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել Օլիվեր Հարթը և Բենգթ Հոլմսթրյոմը: Մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման համար:

Շվեդիայի ակադեմիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամանակակից տնտեսությունը շաղկապված է բազում տարբեր պայմանագրերով: Օրինակ, պայմանագրեր են կնքում ընկերությունների բաժնետերերն ու ղեկավարությունը, ապահովագրական ընկերություններն ու ավտոմեքենաների սեփականատերերը:

Նման հարաբերությունները հաճախ շահերի բախում են առաջացնում: Ուստի, կարևոր է, որ պայմանագրերը ճիշտ կազմվեն, որպեսզի բոլոր կողմերը պաշտպանված լինեն: Ըստ Հարթի և Բենգթ Հոլմսթրյոմի տեսության, այդ բարդ հարաբերությունները կարելի է վերլուծել, հայտնում է BBC-ին:

Բենգթ Հոլմսթրյոմը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, իսկ Օլիվեր Հարթը` Հարվարդի համալսարանի:

Ավելի վաղ հայտնի են դարձել Նոբելյան մրցանակի մրցանակակիրները բժշկության և ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և խաղաղության բնագավառներում:Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Պարգևավճարը կազմում է 8 մլն շվեդական կրոն` 932.000 հազար դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---