ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը $15 մլն-ի վարկային համաձայնագիր է կնքել. Միջոցներն ուղղվելու են ՓՄՁ զարգացմանը

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը $15 մլն-ի վարկային համաձայնագիր է կնքել. Միջոցներն ուղղվելու են  ՓՄՁ զարգացմանը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից կազմակերպված «Ֆինանսների ապագան» կոնֆերանսի ընթացքում:

Ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:

Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Այս համաձայնագիրը Բանկի և FMO-ի միջև առաջին ուղիղ համագործակցությունն է:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը FMO-ի հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ.-ից՝ Բանկի և ՎԶԵԲ–ի միջև կնքված տեղական արժույթով վարկի շրջանակներում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու:

FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը մոտ 46 տարի շարունակ ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Մոտ 85 երկրում 8.9 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---