Դեղորայքի արտահանումը ՀՀ-ից մեկ տարում աճել է 20-25%-ով19 հոկտեմբերի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից դեղորայքի արտահանման ծավալը վերջին տարում աճել է 20-25%-ով: Այդ մասին հայտարարել է խորհրդարանում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է դեղորայքի 18 արտադրող, որից 3-ն արտահանման հավաստագիր ունի: Նա նշել է սակայն, որ ներքին արտադրության հաշվին բավարարվում է տեղական շուկայի միայն 4 տոկոսը, մնացածը ներկրվում է: «Չնայած դրան հայ արտադրողներն ակտիվ զբաղվում են արտահանման հարցերով, որտեղ ամենամյա աճը մոտ 18% է, իսկ 2015-ին այդ ցուցանիշը հասել է 25%-ի, ինչը մենք կապում ենք ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ»,-ասել է Խաչատրյանը: Փոխնախարարը նշել է, որ այսօր հայ արտադրողը լայն հնարավորություններ ունի արտահանելու իր ապրանքը ոչ միայն ԵՏՄ շուկա, այլ նաև Մերձավոր Արևելքի և ԵՄ երկրներ: Ըստ նրա, Հայաստանի արտահանման հնարավորությունները, որոնք համապատասխանում են եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև ԵՏՄ երկրներ արտահանելու արտոնությունները բավականին գրավիչ են դարձնում երկիրը պոտենցիալ ներդրողների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |