Նախարար. Պատրաստ ենք արձագանքել դիվերսիաների փորձերին ու տալ հակահարված22 հոկտեմբերի 2016 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերը պատրաստ են արձագանքել ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձերին ու տալ անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Արցախում գտնվող նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: «Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին: Մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամաբանությանն արձագանքելու տեսանկյունից, և առիթ եմ ունեցել ասելու, որ նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան, ինչպես ժամանակին ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյիրը, նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին: Հետևաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու համար», - ասել է նախարարը: Սարգսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ հայ զինծառայողների մասնագիտական ու կամային հատկանիշները բարձր մակարդակի վրա են, գրում է Panorama.am-ը: Սարգսյանի խոսքով, պետք է անեն այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս: ՊՆ նախարարը անդրադարձել է ազգ-բանակ հայեցակարգին և պարզաբանել. «Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում, չի նշանակում առավոտյան քայլերթով աշխատանքի գնալ ու վերադառնալ: Դա բացարձակ այլ բան է նշանակում: Իրականությունն այն է, որ մեր Զինված ուժերը կան և դեռ երկար ժամանակ, նույնիսկ անկախ ղարաբաղյան հարցի կարգավորումից, լինելու են անհամաչափ մեծ՝ մեր ազգաբնակչության նկատմամբ: Դա նշանակում է մարդկային, ֆինանսական, կառավարչական ռեսուրսների գերլարում՝ ԶՈՒ-ն պահպանելու համար»: Նախարարը հավելել է. «Մենք ԶՈւ-ն պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքներն ակնհայտ են և մեր առջևում են: Հետևաբար, մենք ունենք ընտրություն՝ կամ գերլարել մեր բոլոր ռեսուրսներն ու ասել, որ դեռ շատ երկար ապրելու ենք դժվար, որովհետև ռեսուրսների անհամաչափ մասը տալիս ենք ԶՈՒ-ին կամ հասկանալ, թե ինչպես այս իրականությունը վերածել հնարավորությունների դաշտի: Իսկ դա նշանակում է, օրինակ՝ զարգացնել գիտությունը՝ հաշվի առնելով մեր անվտանգության խնդիրները և դրա մեջ ավելի շատ գումար դնել, քան 3 մլն-անոց ժողովուրդը պետք է կարողանար դնել»: Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի նախարարությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |