Երևանում հոկտեմբերի 25-27-ին անձրև է սպասվում. Ջերմաստիճանը կնվազի24 հոկտեմբերի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո և 25-27-ին սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Երևանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է +10 աստիճան, 26-ին՝ +8, 27-ին՝ +9, 28-ին՝ +11 աստիճան: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որԱրարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։ Նրա խոսքով, մինչև հոկտեմբերի 31-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |