Հայազգի լրագրողը «Բելավիա»-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ

Հայազգի լրագրողը «Բելավիա»-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի, բլոգեր և լրագրող Արմեն Մարտիրոսանը, որի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության ինքնաթիռը վերադարձվել էր Կիևի օդանավակայան, միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ:

«Ես հենց առաջին օրվանից դեմ էի Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, կոչ էի անում նախագահ Վիկտոր Յանուկովիչին խստորեն պատժել նրանց, ովքեր «հրահրում» են քաղաքացիական պատերազմ, օգնել եմ «Բերկուտ» հատուկ ջոկատայիններին, կազմակերպել եմ կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ»,- ասել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

Մարտիրոսյանի խոսքով՝ տեղի ունեցածը շատ անսպասելի է եղել, վայրէջքից հետո բարձրախոսով նշել են նրա անունը և խնդրել դուրս գալ իրերով:

«Ինձ դիմավորեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուղեկցեցին օդանավակայանի շենք»,- պատմել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերջիններս իրենց բավական քաղաքավարի են պահել:

Անցագրային բաժնում, նրա ներկայացմամբ, իրեն մանրակրկիտ խուզարկել են. «Նրանց անընդհատ թվում էր, թե ինչ-որ տեղ ես տեղեկատվությամբ կրիչ եմ թաքցնում»:

Լրագրողը նաև հաստատել է, որ մտադիր է դիմել դատարան «վիճարկելու ուկրաինական իշխանությունների անօրինական գործողությունները»:

Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն:

15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է:

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով:

Հաջորդ օրը Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է ԱԳՆ:

Հանդիպման ընթացքում նրան բողոքի նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---