Vangold Resources Ltd. կանադական ընկերությունը կմասնակցի Հայաստանում գազի ու նավթի հետախուզմանը30 մայիսի 2007 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Vangold Resources Ltd. կանադական ընկերությունը միացել է պաշարներից համատեղ օգտվելու համաձայնագրին` կնքված Հայաստանի Էներգետիկայի նախարարության եւ Blackstairs Energy ընկերության (Իռլանդիա) միջեւ: Ինչպես հայտնել են Vangold Resources Ltd.-ում, 50 տոկոսանոց մասնաբաժնով մասնակցության դեպքում կանադական ընկերությունը կմասնակցի նավթի եւ գազի հետախուզման աշխատանքներում համար 4, 5 եւ 6 հատվածներում, որոնք ընդգրկում են 13, 775 քառ. կմ. տարածք Հայաստանի կենտրոնում եւ հարավում:Աղբյուրի համաձայն, նախագիծը նախատեսված է 5 տարով, սակայն ըստ համաձայնագրի կարող է երկարաձգվել երկու հավելյալ ժամանակաշրջանով` յուրաքանչյուրը երկու տարի: Նախագծի ընդհանուր գինը $2,4 մլն. է, այդ թվում կանադական կողմից ներդրումների չափը կկազմի $1,2 մլն: Vangold Resources Ltd.-ի նախագահ Դալ Բրունիլսենի խոսքերով, համաձայնագրով տրամադրված լիազորությունները թույլ են տալիս հետախուզում անցկացնել Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին հարակից Հայաստանի տարածքի գրեթե կեսում. վերջիններս հարուստ են գազի եւ նավթի պաշարներով: «Մենք գտնում ենք, որ նմանատիպ ներուժ գոյություն ունի նաեւ Հայաստանի հարավային հատվածում»,- ասել է Դալ Բրունելսենը, հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |