«Գազպրոմն» ավելացրել է գազի ռեզերվը` հաշվի առնելով ստորգետնյա պահեստարանը ՀՀ-ում

«Գազպրոմն» ավելացրել է գազի ռեզերվը` հաշվի առնելով ստորգետնյա պահեստարանը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - «Գազպրոմն» ավարտել է ռուսական ստորգետնյա պահեստարաններում գազի օպերատիվ ռեզերվի ստեղծման աշխատանքները 72,1 մլրդ խմ ծավալով: Հաշվի առնելով նաև Հայաստանի և Բելառուսի տարածքում գտնվող պահեստարանները` այդ ռեզերվը կկազմի մոտ 73,3 մլրդ խմ: Այդ մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ, որը տարածվել է ընկերության վարչության նիստից հետո:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա ձմռանը «Գազպրոմը» կապահովի հուսալի գազամատակարարում ՌԴ շրջաններում և պայմանագրային պարտավորությունների կատարում արտերկրում: Նշվում է, որ գազի ստորգետնյա պահեստարանների համակարգը կզարգանա, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2015-ին ներդրումային ծրագրի շրջանակում Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում իրականացրել է պահեստավորվող գազի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---